Կատարը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին
Կատարի կառավարությունը ՄԱԿ-ին բողոքի նոտա է հղել՝ Արաբիայի, Բահրեյնի և Եգիպտոսի դեմ, որոնք Դոհային դեմ՝ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով, քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ են կիրառում:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալե-Սանին երկու առանձին նամակներով, իր երկրի բողոքն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Բեն Ռաադ Ալ-Հոսեյնին ՝ հարևան երկրների կողմից քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների ենթարկվելու համար:
Կատարի կառավարության տեղեկատվության տնօրեն՝ Սեյֆ Բին Ահմեդ Ալե-Սանին, քննադատելով Եգիպտոսին, Էմիրություններին և Բահրեյնին, նշել է.«Այդ երկրները, Կատարի դեմ քարոզչություն իրականացնելով, փորձում են վարկաբեկել Դոհային»:
Հունիսի 5-ին Արաբիան, Եգիպտոսը, Էմիրությունները և Բահրեյնը կատարին մեղադրել են ահաբեկչությանը սատարելու մեջ՝ խզելով այդ երկրի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները: