Հունիս 25, 2017 19:05 Asia/Tehran
  • Ռուսաստանի արձագանքը միջուկային հրթիռների օգտագործումն արգելող դաշինքից ԱՄՆ-ի հավանական հրաժարականին

ՌԴ խորհրդի մի պաշտոնյա հայտարարել է, որ միջին հեռահարության միջուկային հրթիռների օգտագործումն արգելող դաշինքից ԱՄՆ-ի հավանական հրաժարվելու դեպքում, Մոսկվան հակադարձ քայլերի կդիմի:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանական, անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովն ասել է.«Մոսկվան մոտիկից հետևում է ԱՄՆ-ի Կոնգրեսում իր պաշտոնակիցների քայլերին և եթե ԱՄՆ-ը հրաժարվի միջին հեռահարության միջուկային հրթիռների օգտագործումն արգելող դաշինքից և Եվրոպայում նոր հրթիռներ տեղակայի, Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ այդ հարցի նկատմամբ»:

Շաբաթ օրը ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ մի խումբ հանրապետական կոնգրեսականներ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են հրաժարվել միջին հեռահարության միջուկային հրթիռների օգտագործումն արգելող դաշինքից:

Հիշյալ դաշինքը ստորագրվել է 1987 թվականին Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև՝ կողմերի հրթիռային կարողությունները սահմանափակելու նպատակով:

Պիտակ