Հունիս 30, 2017 18:08 Asia/Tehran
  • Իսպանիան աջակցում է Վենեսուելայում Վաշինգտոնի միջամտողական քաղաքականություններին

ԱՄՆ-ի պետքարտուղարը և Իսպանիայի ԱԳ նախարարը համաձայնության են եկել Վենեսուելայի ներքին զարգացումներին միջամտելու և այդ երկրի կառավարությանը ճնշելու հարցերի շուրջ:

Հունիսի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, Իսպանիայի ԱԳ նախարար Ալֆոնսո Դասթիսը կարևորել է Վենեսուելայի վրա ճնշումների ավելացման անհրաժեշտությունը: Նա ասել է. «Վենեսուելայում ճնշումները շարունակվելու են այնքան ժամանակ երբ այդ երկրում անցկացվի ընտրություն` արտասահմանյան դիտորդների ներկայությամբ»:

Խոսելով Վենեսուելայի դեմ ամերիկյան երկրների կազմակերպության քայլերի ձախողման մասին Իսպանիայի ԱԳ նախարարը ասել է.«Նպատակին հասնելու համար Լատինական Ամերիկայի բոլոր երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ»:

Լատինական Ամերիակայի մեծ թվով երկրներ, այդ թվում Բոլիվիան, Էկվադորը և Նիկարագուան դատապարտել են հեղաշրջման հարցով Վենեսուելայում իրականացվելիք ցանկացած արտաքին միջամտություն:

Դասթիսը նաև ներկայացրել է բարեկամ երկրներից կազմված խումբ ստեղծելու առաջարկը: Նա կարծում է, որ այդ խումբը որպես միացնող կամուրջ, առիթ կստեղծի Վենեսուելայի կառավարության ու ընդդիմադրիների բանակցության համար:

Վերջին ամիսների ընթացքում Վենեսուելայում ցույցեր և բռնություններ են տեղի ունենում ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից հովանավորվող ընդդիմադիրների կողմից:

Պիտակ