ԵԱՀԿ-ն մնացել է առանց գլխավոր քարտուղարի
(last modified Sun, 02 Jul 2017 05:09:12 GMT )
Հուլիս 02, 2017 09:39 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն մնացել է առանց գլխավոր քարտուղարի

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հաստիքը թափուր է մնացել հուլիսի 1-ից։

Այդ պաշտոնը զբաղեցնող Լամբերտո Զանիերի լիազորությունները հունիսի 30-ին սպառվել են, իսկ նոր գլխավոր քարտուղար չի նշանակվել ԵԱՀԿ անդամ երկրների միջև կոնսենսուսի բացակայության պատճառով։

Լամբերտո Զանիերն այդ պաշտոնը զբաղեցնում է 2011թ․ հուլիսի 1-ից, 2014թ․-ին նա երկրորդ անգամ ընտրվել է այդ պաշտոնում երեք տարի ժամկետով։

Ըստ ՏԱՍՍ գործակալության, գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախկին մշտական ներկայացուցիչ Թոմաս Գրեմինգերը։

Իրենց թեկնածուներին այդ պաշտոնում առաջադրել են նաև Բելառուսը՝ ԵԱՀԿ-ում ներկայացուցիչ Ելենա Կուպչինային, Ղազախստանը՝ նախկին ԱԳ նախարար Երլան Իդրիսովին, Ֆինլանդիան՝ ԵԱՀԿ ԽՎ նախկին ղեկավար, նախկին ԱԳ նախարար Իլկկա Կաներվային, առաջադրվել է նաև ԵՄ նախկին հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի թեկնածությունը։

Armedia.am

Պիտակ