ՄԽ համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ
(last modified Wed, 05 Jul 2017 08:05:23 GMT )
Հուլիս 05, 2017 12:35 Asia/Tehran
  • ՄԽ համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման առնչությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման առնչությամբ:

Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), «տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլի շրջանի Ալխանլու գյուղում բռնության վերսկսման մասին, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է հայտարարությունում:

tert.am/

Պիտակ