Հուլիս 09, 2017 10:19 Asia/Tehran
  • Հնդկաստանի, Չինաստանի և Կամբոջայի հնագույն կառույցներն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը, որը Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացնում է իր 41-րդ նստաշրջանը, Ասիայի 3 նոր կառույց է ներառել Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով կառույցի թվիթերյան հաղորդագրությունը, այդ ցուցակում են ընդգրկվել Հնդկաստանի Ահմադաբան քաղաքի հին մասը, որն աչքի է ընկնում հին թաղամասերի լաբիրինթոսով, որտեղ յուրաքանչյուր շենք կառուցվել է ներքին փողոցի շուրջ և արտաքինից պատվել է պարիսպով:

Չինաստանից Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել է Գյուլանյուի կղզին, որտեղ հավաքված են գաղութային մշակույթի ճարտարապետության կոթողները:

Եվս մեկ մշակութային օբյեկտ է ճանաչվել Կամբոջայի Սամբոր Փրեյ Կուկ սրբավայրը, որն իրենից տասնյակ տաճարների համալիր է ներկայացնում:

Tert.am

 

Պիտակ