Հուլիս 12, 2017 07:30 Asia/Tehran
  • Ադրբեջանը մտադիր է հեռահար հրթիռ արտադրել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդականը տեղեկացրեց հեռահար հրթիռ արտադրելու այդ երկրի մտադրության մասին:

Համաձայն «Ազվիզիոն» ինտերնետային կայքի հաղորդման, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազեր Մոհամմեդովը երեքշաբթի օրը հայտարարելով այն մասին, որ Ադրբեջանը մինչև 2020 թվականը հեռահար հրթիռ կարտադրի, ասել է. «Ադրբեջանն արդիական սպառազինությամբ զինվելուն զուգահեռ նաև աշխատանք է տանում զենքի ու զինասարքերի մեծաքանակ արտադրության բնագավառում»:

«Ադրբեջանն օգտագործման է հանձնել Սիոնիստական ռեժիմի հետ համատեղ արտադրած «Հարոփ» տեսակի անօդաչու թռչող սարքը»,-հավելել է Ազեր Մոհամմեդովը:

 

Պիտակ