Փախստականների հոսքը դեպի Եվրոպա կտրուկ աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i67928-Փախստականների_հոսքը_դեպի_Եվրոպա_կտրուկ_աճել_է
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտարարել է.«2016 թվականի համեմատությամբ 2017 թվականի ընթացքում Եվրոպա տեղափոխված փախստականների թիվն ավելացել է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 22, 2017 19:18 Asia/Tehran
  •  Փախստականների հոսքը դեպի Եվրոպա կտրուկ աճել է

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) հայտարարել է.«2016 թվականի համեմատությամբ 2017 թվականի ընթացքում Եվրոպա տեղափոխված փախստականների թիվն ավելացել է:

Xinhua լրատվական գործակալության հաղորդմամբ՝  Միգրացիայի միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցում ասված է. «2017 թվականի առաջին կիսամյակում (մինչև հուլիսի 19-ը) Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 111 հազար 514 փախստական»:

«Փախստականների մոտ 85 տոկոսը՝ 7514-ը ժամանել է Իտալիա, իսկ մնացածը Հունաստան, Կիպրոս և Իսպանիա»․ ասված է Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցում:

Զեկույցում նաև նշված է, որ 2017-ի ընթացքում Միջերկրական ծովում խեղդվել է 2360 մարդ:

Եվրոպան 2015 թվականից ի վեր հայտնվել է փախստականների ճգնաժամի առջև: