Հուլիս 25, 2017 07:36 Asia/Tehran
  • ՕՊԵԿ-ի անդամներն ու դրան չանդամակցող նավթ արտադրող երկրները պահպանելու են արտադրաչափի կրճատման մասին որոշումը

ՕՊԵԿ-ին անդամակցող և չանդամակցող նավթ արտադրող երկրները հայտարարել են, որ գների կայունացման ու շուկայի վերահսկման նպատակով կշարունակեն արտադրաչափի կրճատման մասին որոշման գործադրումը:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն,  երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում գումարված նիստում ընդգծվեց, որ համաշխարհային շուկաներում նավթի գների առավել անկումը կանխելու նպատակով անդամ երկրները մտադիր են կրկին կրճատել իրենց նավթի արտադրաչափը:

Սանկտ Պետերբուրգի նիստի մասնակիցները Նիգերային նույնպես կոչ արեցին միանալ այս նախաձեռնությանը և Նիգերիան նույնպես հանձնառու եղավ իր նավթի արտադրաչափը օրական մեկ միլիոն 800 հազար բարել կրճատել:

ՕՊԵԿ-ի անդամներից Լիբիան ու Նիգերիան քաղաքական անկայունության ու անապահովության, ինչպես նաև այդ երկրների նավթարդյունաբերության բնագավառում առաջացած խանգարումների պատճառով, բացառվել էին արտադրաչափի կրճատման համաձայնագրից:

Սանկտ Պետերբուրգում գումարված նիստում նավթ արտադրող խոշոր երկրներն, այդ թվում` Ռուսաստանը, քննարկեցին 2016 թվականին նավթի արտադրաչափի կրճատման կապակցությամբ կնքված համաձայնագրի գործադրման ուղղությամբ գրանցված առաջընթացը: Համաձայնագրի գործադրման ժամկետը երկարացվեց մինչև 2018 թվականի մարտ ամիսը:

Այս նիստը կարևոր է համարվում նկատի առնելով այն հանգամանքը, որ նավթի գինը կրկին իջել է յուրաքանաչյուր բարելի դիմաց 50 դոլարի սահմանագծից:

 

Պիտակ