Օգոստոս 22, 2017 12:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը վերանորոգում է իր միջուկային հրթիռային համակարգը

Պենտագոնը հայտարարել է իր միջուկային միջմայրցամաքային հրթիռների համակարգի վերանորոգման մասին:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պենտագոնը Minuteman-3» միջուկային միջմայրցամաքային հրթիռների համակարգի վերանորոգման մասին եռամյա պայմանագրեր  է կնքել Northrop Grumman և  Boeing ընկերությունների հետ:

Հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի միջուկային միջմայրցամաքային հրթիռների համակարգի վերանորոգման ծրագրի վերջնական ծախսը 62 միլիարդ դոլար է հաշվարկվել: Այս համակարգերի վերանորոգումը կատարվում է ի հետևանս ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ծագած բանավեճի:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Վաշինգտոնի սպառնալիքների շարունակելու դեպքում, ռազմական քայլերի կդիմի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաների դեմ:

 

Պիտակ