Օգոստոս 24, 2017 12:26 Asia/Tehran
  • Հայաստանի և ՌԴ-ի նախագահները հանդիպել են

Հայաստանի և ՌԴ-ի նախագահները կարևորել են տարբեր ոլորտներում երկու երկրի համագործակցությունների ու այդ գործընթացի ամրապնդման անհարժեշտությունը:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդմամբ, օգոստոսի 23-ին իր հայաստանցի պաշտոնակցի հետ Սոչիում կայացած հանդիպման մասին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Տնտեսական, անվտանգության ու ռազմական խնդիրների հետ կապված տեղի են ունեցել սեղմ բանակցություներ և կարևորվել է միջագային կամակերպություների շրջանակներում երկկողմ համագործակցությունների շարունակումը»:

ՀՀ նախագահը նույնպես կարևորել է Հայաստանի և ՌԴ-ի միջև առկա ռազմավարական դաշինքը և անդարադարձել է արտաքին քաղաքականության ոլորտում առկան ներդաշնակությանը, տարածաշրջանային ու միջազգային, անվտանգության, ռազմական և պաշտպանական ոլորտներում առկա կառուցողական համագործակցությանը:

Սարգսյանի խոսքերով, 2017թ. առաջին կիսամյակում երկու երկրի միջև առևտրական փոխանակումների ծավալը 23 տոկոսանոց աճ է ունեցել:

ՌԴ-ն Հայաստանի տնտեսական ու ռազմական հիմնական գործընկերն է համարվում:

Պիտակ