Օգոստոս 28, 2017 11:37 Asia/Tehran
  • ՀԱՀ-ում տղամարդը բեմից կրակ է բացել հանդիսատեսի վրա. կա 1 զոհ և 7 վիրավոր

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհանեսբուրգ քաղաքում տղամարդը բարձրացել է թատրոնի բեմ և անկանոն կրակ բացել հանդիսատեսի վրա, ինչի հետևանքով մահացել է մեկ և վնասվածքներ ստացել 7 մարդ:

News24 պորտալի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ Hillbrow Theatre թատրոնում, որտեղ ելույթ է ունեցել երաժշտական խումբ: 
«Կասկածյալը բեմ է բարձրացել խմբի ելույթի ժամանակ: Այնուհետև նա վերցրել է բարձրախոսը և հայտնել, որ համերգը չի շարունակվի, մինչև իրեն վերադարձնեն գողացած հեռախոսը: Երբ հանդիսատեսը փորձել է խառնվել, նա անկանոն կրակ է բացել», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: 
Նշվում է, որ դրանից հետո տղամարդը փախուստի է դիմել: Ներկա պահին ոստիկանությունը որոնում է կրակողին:

 Tert.am

 

Պիտակ