Օգոստոս 30, 2017 10:17 Asia/Tehran
  • Օգոստոսի 30-ը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է

Օգոստոսի 30-ին նշվում է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը:

Բռնի անհետացումներն ահաբեկչության մաս են կազմում եւ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի փորձագետների կարծիքով, գլոբալ խնդրի են վերածվել, գրում է Calend-ը:

Նախկինում նման դեպքերն ասոցացվում էին բռնապետական ռեժիմների հետ, բայց այսօր դրանք տեղի են ունենում ամենատարբեր իրավիճակներում, հատկապես՝ ներքին հակամարտությունների ժամանակ, որպես քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու միջոց:

Բռնի անհետացումների խնդրով ակտիվորեն զբաղվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ավանդաբար այդ օրը կազմակերպությունը դիմում է երկրների կառավարություններին՝ կոչ անելով հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել՝ այդ պրակտիկան արմատախիլ անելու համար:

News.am

 

Պիտակ