Սեպտեմբեր 01, 2017 18:07 Asia/Tehran
  • Լավրով.«ԱՄՆ-ի նպատակը Սիրիայում  ահաբեկիչների ներկայությունը պահպանելն է»

ՌԴ արտգործնախարարի կարծիքով, ԱՄՆ-ն ձգտում է Սիրիայում ահաբեկիչների ներկայության շարունակմանը:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն` ուրբաթ օրը, Սերգեյ Լավրովն ասել է.«ԱՄՆ-ն չի կարող դերակատար լինել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում»:

«ԱՄՆ-ը հովանավորում է ահաբեկիչներին՝ Սիրիայում իշխող օրինական ու ժողովրդական քաղաքական համակարգին ընդդիմանալու նպատակով»,-ասել է Լավրովը:

Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ՝ Բարաք Օբամայի կառավարությունը և գործող կառավարությունը խափանում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման խաղաղ բանակցությունների գործընթացը:

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը շարունակելու է իր տարածաշրջանային ջանքերը` Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

Ուրբաթ օրը հրապարակված հոդվածում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գրել է, որ նախադրյալները պատրաստ են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացի մեկնարկի և կյանքը նորմալ հունի վերադարձնելու համար:

Պուտինը նշել է, որ Սիրիայում և այլ երկրներում պետք է շարունակվի ահաբեկիչների դեմ պայքարը:

Պիտակ