Պետդեպարտամենտը ամերիկացիներին զգուշացրել է Եվրոպայում ահաբեկչությունների մշտական վտանգի մասին
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին զգուշացրել է այն մասին, որ Եվրոպայի տարածքում ահաբեկչությունների մշտական վտանգ գոյություն ունի: Գրում է Russian.rt.com-ը:
«Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Ֆինլանդիայում վերջին միջադեպերը, որոնք լայն տարածում ունեցան, վկայում են այն մասին, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը և «Ալ Քաիդան», ինչպես նաև դրանց համախոհները հնարավորություն ունեն պլանավորել և Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնել», - նշվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին կոչ է արել ահաբեկիչների հնարավոր հարձակումների կապակցությամբ զգոնություն ցուցաբերել:
Ankakh.com