Սեպտեմբեր 07, 2017 12:15 Asia/Tehran
  • Մյանմայի 300 հազար մուսուլմաներ կհայտնվեն անօթևանի կարգավիճակում

ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսմամբ, Մյանմայի կառավարության ոճրագործություններից փախչող Ռոհինգյա մուսուլմաների թիվը կհասնի 300 հազարի:

Ռոյտերսի հաղորդմամբ, ՄԱԿ-ի փորձագետների հրախարակած տվյալների համաձայն` Մյանմայի ու Բանգլադեշի սահմանային տարածքում, որտեղ Ռախին նահանգում խստացել է Մյանմայի մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի հարձակումների ալիքը անօթևանների թիվը հասել է 150 հազարի:

Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմաննեի մեծ մասը թաքնվել է անտառներում:

Հաշվի առնելով որ ամիսներ է ինչ Ռոհինգյան մուսուլմանները մարդասիրական օգնություններ չեն ստանում Համաշխարհային սննդի ծրագրի Մյանմայի խոսնակ Դիբայան Բաթաչարյան նախազգուշացրել է նրանց թերսնաման կապակցությամբ:

2017թ. օգոստոսի 25-ից առ այսօր արված հայտարարությունների համաձայն մինչ այժմ զոհվել են 6336 Ռոհինգյա մուսուլմանների և վիրավորվել են 8349 ուրիշներ:

Այդ ժամանակահատվածում հրդեհվել է 130 գյուղ ու 230 բնակարան և ոչնչացվել են 500 մզկիթ ու 250 դպրոց:

Պիտակ