Սեպտեմբեր 07, 2017 18:14 Asia/Tehran
  • Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունը քննադատել է եվրոպական պետություններին

Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունը էմիգրանտների վերաբերյալ որդեգրած քաղաքականությունների կապակցությամբ քննադատել է եվրոպական պետություններին:

Associated Press-ի հաղորդման համաձայն՝ անդրադառնալով Լիբիայից դեպի Եվրոպա անցնող էմիգրանտների հարցի վերաբերյալ Եվրոպական երկրների որդեգրած անօրինական քայլերին, Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության ղեկավար Ժու Ան Լին ասել է.-«Եվրոպական կառավարությունները համագործակցում են մարդկանց թրաֆիքինգով զբաղվող մաքսանենգների հետ»:

«Եվրոպական կառավարությունների քայլերի հետևանքով, էմիգրանտները չեն կարողանում  վերադառնալ իրենց երկրները».-հավելել է Լին:

Նրա խոսքերով` Եվրոպական երկրների  սահմանափակումների հետևանքով էմիգրանտները ստիպված են կաշառք վճարել մաքսանենգներին, ծովից անցկացնելու համար: 

2016 թ.  Եվրամիության և Թուրքիայի միջև համաձայնություն է կայացել Հունաստանի կողմից փակել էմիգրանտների ծովային ճանապարհը դեպի Եվրոպա: Այժմ Էմիգրանտները փորձում են մաքսանենգների օգնությամբ  Լիբիայից ծովի ճանապարհով իրենց հասցնել Իտալիայի ափերը: 

Պիտակ