Սեպտեմբեր 08, 2017 18:15 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը սահմանափակ օժանդակություն հատկացրեց Մյանմարի մուսուլմաններին

Չնայած Մյանմարի մուսուլմանների ահագնացող խնդիրներին ՄԱԿ-ը տեղեկացրեց այդ երկրի ռոհինգյա մուսուլմանների փրկությանը սահմանափակ ֆինանսական օժանդակություն կատարելու մասին:

Համաձայն «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի պետ Մարք Լոուքաքը հայտարարել է, որ այդ կազմակերպության Շտապ օժանդակությունների միջազգային հիմնադրամը 7 միլիոն դոլար հատկացում է կատարում Մյանմարում  բռնարարքների հետևանքով տարհանված տասնյակ հազարավոր ռոհինգյա  մուսուլմաններին:

«Այս գումարը շուտով կտրամադրվի հումանիտարական կազմակերպություններին, որպեսզի օգտագործվի առաջին կարգի անհրաժեշտության կարիքների ապահովման, այդ թվում` ապաստարանների ստեղծման, սննդի ապահովմանն ու տարհանվածների առողջապահական ու բժշկական հարցերի համար»,-հայտարարել է Լոուքաքը:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի տարահանվածների գործակալությունն ուրբաթ օրը հայտարարեց. «Վերջին երկու շաբաթների ընթացքում շուրջ 300 հազար ռոհինգյա  մուսուլմաններ Մյանմարում բռնարարքներից խույս տալով ապաստանել են Բանգլադեշում և այդ երկրում գոյություն ունեցող երկու գաղթակայանների սահմանափակ տարողությունը մի քանի օր է ինչ լցվել է»:

Պիտակ