Սեպտեմբեր 09, 2017 16:54 Asia/Tehran
  • New York Times․ «ՀԳՀԾ-ից հրաժարվելը ծանր հետևանքներ է ունենալու ԱՄՆ-ի համար»

Զավեշտական որակելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման պատճառները, New York Times օրաթերթը զգուշացրել է, որ դա ծանր հետևանքներ է ունենալու ԱՄՆ-ի համար:

New York Times օրաթերթը, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հրաժարվելու այն խափանելու նպատակով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի վերջին հայտարարություններին, գրել է.«Միջուկային գործարքից հրաժարվելու նրա նշած պատճառները զավեշտալի ու անտրամաբանական են»:

«Նման պատճառաբաներություններն այն դեպքում են առաջ քաշվում, երբ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանը հավատարիմ է եղել միջուկային գործարքին». գրում է ամերիկյան օրաթերթը:

New York Times օրաթերթի հաղորդմամբ՝ Թրամփը ճնշում է իր խորհրդականներին՝ ՀԳՀԾ-ից հրաժարվելու ելք գտնելու համար:

Ըստ աղբյուրի ՝ ԱՄՆ-ի այդ հավանական քայլը կրկին անգամ հարուցելու է Իրանի հետ միջուկային համաձայնության մյուս կողմերի զայրույթը:

Պիտակ