Սեպտեմբեր 12, 2017 07:29 Asia/Tehran
  • Մյանմայում բռնարարքների նոր ալիք է ծավալվում

Մյանմայի Ռախին նահանգում երկու շաբաթ շարունակվող բռնարարքներից հետո, որի հետևանքով տարհանվել ենհարյուր հազարավոր ռոհինգյա մուսուլմաններ, այդ տարածքում լարվածությունները սրվում են:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, Մյանմայի Ռախին նահանգում մուսուլմանների դեմ պետական ուժերի բռնարարքները շարունակվում են: Պետական ուժերը ներխուժել են այդ նահանգում գտնվող մի մզկիթ, մասամբ  հրդեհել այն  և ծեծի ենթարկել աղոթարարներին:

Մուսուլմանների մզկիթների և բնակավայրերի վրա հարձակվելով Մյանմայի իշխանությունները նրանց դեմ բռնարարքների նոր ալիք են ծավալել:

Համաձայն ստացված հաղորդումների, Մյանմայի մուսուլմանների բնակության վայրերի դեմ բանակի հարձակումներն այդ երկրի հյուսիս-արևմուտքում բռնարարքների նոր ալիք ծավալվելու և մուսուլմանների տարհանման պատճառ են դարձել:

Իրավապաշտպան խմբերն ու դիտորդները հավատացած են, որ բանակն ու բուդդիստները նպատակ ունեն  ոչնչացնել Մյանմայի ռոհինգյա մուսուլմաններին, որոնց թիվը հասնում է մեկ միլիոն 100 հազար հոգու:

Մուսուլմանների և Մյանմայի զինվորական ուժերի միջև զինված բախումներ սկսվելուց ի վեր այդ երկրից փախել են շուրջ 300 հազար ռոհինգյա  մուսուլմաններ:

Միջազգային համաներում իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր տրամադրության տակ ունի փաստեր, որոնց համաձայն Մյանմայի պետական անվտանգության ուժերը ականապատել են Բանգլադեշի հետ սահմանը:

Օգոստոսի 25-ից Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ  բանակի հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով, ավելի քան 6000 մուսուլմաններ զոհվել, իսկ 8000 մուսուլմաններ վիրավորվել են:

 

Պիտակ