Սեպտեմբեր 13, 2017 11:42 Asia/Tehran
  • Անհրաժեշտ է Մյանմայի պետայրերի ոճրագործություններին հետամուտ լինել Քրեական միջազգային դատարանի միջոցով

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության ու ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահն ասել է.«Իսլամական և ազատամիտ երկրները պետք է լինեն միասնական ՝ Մյանմայի մուսուլմաններին ցեղասպանության ենթարկելու պատճառով այդ երկրի պետայրերի ոճրարաքների դոսիեն Քրեական միջազգային ատոյան ուղարկելու համար»:

Քամալ Դեհղանին ասել է.«Իրանը պաշտպանում է աշխարհի բռնահարված ազգերի իրավունքները և չի անտեսել աշխարհի մուսուլմանների և ոչ-մուսուլմանների դեմ գործադրվող բռնությունները»:

Դեհղանին Մյանմայում տեղի ունեցող մարդկային աղետը մարդկյության դեմ ոճրագործություն և ցեղասպանություն է բնութագրել, հավաստելով.«Անհրաժեշտ է , որ Քրեական միջազգային դատարանը մասնակցի Մյանմայի ցեղասպանության գործի հետաքննությանը»: «ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է գործ հարուցել դատարանում` ոճրագործներին դատապարտելու համար», ասել է նա:

Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ՝ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեի համոզմամբ, Մյանմայի մուսուլմանների կոտորածը հնարավոր է կանխել միմիայն միջազգային քայլեր նախաձեռնելով: Նա նշել է.«Պետք է Քրեական միջազգային դատարանի միջոցով հետամուտ լինել այդ հարցին, որպեսզի Մյանմայի պետայրերի նկատմամբ էլ կազմակերպվեն դատալսումներ, ինչպես դա եղել է ցեղասպանություններում մեղադրվող քաղաքական գործիչների դեպքում»:

Պիտակ