Սեպտեմբեր 13, 2017 17:47 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացրել է 200 հազար ռոհինգյա երեխաների կյանքին ուղղված վտանգի կապակցությամբ

ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամը զգուշացրել է Բանգլադեշի սահմանների մոտ ավելի քան 200 հազար ռոհինգյա երեխաների կյանքին ուղղված սպառնալիքի վերաբերյալ:

Ավստրալիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակը մի հաղորդագրություն տարածելով, չափազնաց ծանր է գնահատել Բանգլադեշի սահմանին Ռուհինգիայի փախստականների կենսապայմանները, հայտարարելով , որ ավելի քան 200 հազար երեխաներ անհապաղ օգնության կարիք ունեն: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Ըստ աղբյուրի, օգոստոսի 25-ից ի վեր,  շուրջ 400 հազար ռոհինգյա մուսուլմաններ հարկադրաբար լքել են Մյանման ՝ հասնելով Բանգլադեշի սահմաններ: Փախստականների 60 տոկոսը երեխաներ են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Բանգլադեշի սահմաններում ռուհինգյա փախստականները խմելու ջրի և բժշկական օգնությունների կարիք ունեն:

Ռուհինգիայի մուսուլմանները շարունակում են Բանգլադեշ մտնել:

Պիտակ