Սեպտեմբեր 14, 2017 19:06 Asia/Tehran
  • Թերեզա Մեյն ընդգծել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու կարևորությունը

ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարևորել է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ հինգշաբթի օրը Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը  և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը քննարկել են Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնությունը: 

Նրանք կարևորել են Իրանի և 5+1 խմբի միջև կայացած միջուկային համաձայնության հանդեպ կողմերի հավատարմության անհրաժեշտությունը:

Հաղորդման համաձայն՝ հանդիպման ընթացքում Թերեզա Մեյն ասել է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի Իրանը հասանելիություն ունենա միջուկային զենքի: Սա այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեության և ՀԳՀԾ-ի հանդեպ հավատարմության մասին:  

Պիտակ