Սեպտեմբեր 15, 2017 07:37 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ. Ավելի քան 400 ռոհինգյա մուսուլմաններ Բանգլադեշ են փախել

Հինգշաբթի օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ Միանմարի բանակի և բուդդիստների հալածողական հարձակումների հետևանքով, ավելի քան 400 հազար մուսուլմաններ Բանգլադեշ են փախել:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ տարհանվածների մեջ գտնվող տասնյակ հազարավոր երեխաներ  պաշտպանության կարիք ունեն:

Իրանի առողջապահության նախարար  Հասան Ղազիզադե Հաշեմին դատապարտել է Մյանմայի մուսուլմանների սպանդը, ասելով.«Միջագային կազմակերպությունների հետ համագործակցաբար, Իրանի առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկել`  որպեսզի կարողանա հնարավորություններ ստեղծել Մյանմայի մուսուլմաններին բժշկական օգնություն հասցնելու համար»:

Օգոստոսի 25-ից Միանմայի արևմտյան Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ  բանակի հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով, ավելի քան 6000 մուսուլմաններ զոհվել, ևս 8000-ը վիրավորվել են: Այդ ընթացքում հարյուր հազարավոր մուսուլմաններ իրենց կյանքը փրկելու համար պարտավորվել են ապաստան գտնել Բանգլադեշում:

 

 

Պիտակ