Սեպտեմբեր 15, 2017 17:46 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկման պարզ ուղերձը ԱՄՆ-ին

Բրիտանական մի օրաթերթ Հյսուսիսային Կորեայի հրթիռային նոր փորձարկումը ԱՄՆ-ին ուղղված հստակ ուղերձ է համարել այն մասին, որ Փխենյանը կարող է հարձակման թիրախ դարձնել Գուամ կղզին:

Անդրադառնալով ուրբաթ առավոտյան Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հրթիռային փորձարկման խնդրին, բրիտանական «Թելեգրաֆ» օրաթերթը գրել է.«Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որ կտրելով ավելի քան 3 հազար 7 հարյուր կիլոմետր տարածություն ընկել է Խաղաղ օվկիանոսում, մի պարզ պատգամ է փոխանցում ԱՄՆ-ին այն մասին, որ՝ Հյուսիսային Կորեան կարող է հարձաման թիրախ դարձնել իրենից 3 հազար 379 կլիոմետր հեռավորության վրա գտնվող Գուամ կղզին»:

Այդ հրթիռի արձակումը ցույց է տալիս, որ պատերազմի բռնկման դեպքում Հյուսիսային Կրեայի դեմ հարձակումերը կասեցնելու նպատակով Փխենյանը առանց վախի զգացողության կարող է հրթիռակոծել Գուամ կղզում ԱՄՆ-ի ծովուժի և օդուժի ու ռազմական սարքավորումների բազան:

Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի ռազմական մի բարձրաստիճան պաշտոնյա հավաստել է.«Գուամ կղզում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազան հասանելի է Հյուսիսային Կորեայի միջին հեռահարությամբ հրթիռներին»:

Պիտակ