Իսրայելի հեռուստատեսություն. Նեթանյահուն Թրամփին կհանձնի ՀԳՀԾ-ի չեղարկման նախագիծը
https://parstoday.ir/hy/news/world-i72227-Իսրայելի_հեռուստատեսություն._Նեթանյահուն_Թրամփին_կհանձնի_ՀԳՀԾ_ի_չեղարկման_նախագիծը
Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 2-րդ կայանը շաբաթ օրը հայտարարեց, որ ռեժիմի վարչապետը երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհանձնի ՀԳՀԾ-ի չեղարկման նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 02:10 Asia/Tehran
  • Իսրայելի հեռուստատեսություն. Նեթանյահուն Թրամփին կհանձնի ՀԳՀԾ-ի չեղարկման նախագիծը

Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 2-րդ կայանը շաբաթ օրը հայտարարեց, որ ռեժիմի վարչապետը երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհանձնի ՀԳՀԾ-ի չեղարկման նախագիծը:

Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը Նյու Յորքում հանդիպում ու զրույց կունենա Թրամփի հետ:

Սիոնիստական ռեժիմի վարչապետն անցած երեքշաբթի օրը շարունակ ՀԳՀԾ-ի վերացումը պահանջող ԱՄՆ նախագահի հետ համաքայլ հայտարարեց. «ՀԳՀԾ-ն պետք է չեղարկվի»:

Հատկանշական է, որ եվրոպացի պաշտոնատարներն, այդ թվում` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դերիանը, վերջին օրերին պաշտպանելով ՀԳՀԾ-ն, քննադատել են դրա հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության դիրքորոշումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես դեմ գնալով ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշմանը, սարսափելի համաձայնություն է կոչել ՀԳՀԾ-ն և պահանջել է դրա չեղարկումը: Սիոնիստական ռեժիմն էլ այս հարցում պաշտպանում է Թրամփին, մինչդեռ աշխարհը դեմ է ԱՄՆ նախագահի թշնամական քայլերին: