Սեպտեմբեր 18, 2017 18:25 Asia/Tehran
  • Կարմիր խաչը պահանջել է ֆինանս հատկացնել  Մյանմայում և Բանգլադեշում հումանիտար օգնությունների համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պահանջել է 25 միլիոն դոլարով ֆինանսավորել Մյանմայի ռոհինգյա մուսուլմանների աջակցության նախագիծը:

Կարմիր խաչի պահանջած օգնությունների մեջ ընդգրկվում են Մյանմայում բռնություններից տուժածներին հատկացվող 17 միլիոն 300 հազար դոլարի և Բանգլադեշում  75 հազար մարդու օգնելու համար 7 միլիոն 200 հազար դոլարի գումարի հատկացումը:

Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի հավաքականությունների միջազգային ֆեդերացիան պահանջել է 100 հազար փախստականների օգնելու համար, 13 միլիոն 200 հազար դոլար գումար հատկացնել:

Մյանմայում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար  Ֆաբրիցիո Կարբոնին ասել է.«Կառույցը պատրաստ է Մյանմայում բռնության զոհերին աջակցելու համար ծավալել իր հումանիտար օգնությունները, սակայն բոլոր տուժածներին օգնելու համար անհրաժեշտ է ֆինանսական հավելյալ աղբյուրներ հատկացնել»:

Պիտակ