Սեպտեմբեր 23, 2017 10:58 Asia/Tehran
  •  ԱԽ-ն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին կոչ է արել  զեկույց պատրաստել Մյանմայի մուսուլմանների սպանդի մասին

Ուրբաթ օրը Անվտանգության Խորհրդի անդամ 7 երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտրեշին կոչ են արել մի զեկույց ներկայացնել Մյանմայի ռոհինգիա մուսուլմանների վիճակի մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Շվեդիան, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սենեգալը և Ղազախստանը ԱԳ-ի հերթական նախագահ՝ Եթովպիային կոչ են արել  Մյանմայի մուսուլմանների իրավիճակի քննարկման նպատակով նիստ գումարել: 

Ավելի վաղ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մյանմանյի մուսուլմանների դեմ գործադրվող ճնշումները որակել էր որպես ցեղասպանություն: 

ՄԱԿ-ի ԱԽ-ն անցած շաբաթ  մի հաղորդագրությամբ դատապարտել էր  Մյանմայի մուսուլմանների դեմ իրականացվող կոտորոծը և այդ երկրի պաշտոնատարներին կոչ էր արել  վերջ տալ մուսուլմանների սպանդին: 

Վերջին ամիսների ընթացքում Ռախին նահանգում Մյանմայի բանակայինների և ծայրահեղական բուդդիստների կողմից սաստկացել են ռոհինգյա մուսուլմանների վրա իրականացվող  հարձակումները, ինչի հետևանքով  զոհվել և վիրավորվել են հազարավոր մուսուլմաններ: Հազարվոր մուսուլմաններ փախել են Բանգլադեշ: 

 

Պիտակ