ԱՄՆ-ն կարող է կրճատե՞լ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանի պաշտոնը
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Պետդեպարտամենտի վերակազմավորման շրջանակներում առաջարկել է լուծարել Պետդեպարտամենտի շուրջ 30 հատուկ ներկայացուցիչների պաշտոնները, այդ թվում նաեւ նրանց, ովքեր զբաղվում են Սիրիայի ճգնաժամի եւ Մինսկի խմբում ղարաբաղյան հակամարտության հարցով:
Այս մասին Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերին ուղղված նամակում, որը ներկայացրել է Politico կայքը, գրել է Թիլերսոնը:
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն կպահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ավագ ներկայացուցչի հաստիքն ու գործառույթները:
«Պաշտոնը կլուծարվի, իսկ գործառույթները կշարունակի իրականացնել պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականը: Թափուր տեղը եւ օժանդակ ծախսերի համար 182 000 դոլարը կտնօրինի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոն», - ասված է նամակում:
News.am