Սեպտեմբեր 26, 2017 11:36 Asia/Tehran
  • Միջուկային օբյեկտները դիտարկելու թույլտվությունը ԱՄՆ-ի նախապայմանն է Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու համար

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը Վաշինգտոնի նախապայմանն է հայտնել Փխենյանի հետ բանակցելու համար:

Երկուշաբթի օրը, Վաշինգտոնի ռազմական ինստիտուտում, Հերբերէ Ռեյմոնդ Մաք Մասթերն ասել է.«Հյուսիսային Կորեայի պաշտոնատարները պետք է թույլատրեն այդ երկրի միջուկային օբյեկտների դիտարկումը, և Փխենյանը պետք է իր պատրաստակամությունը հայտնի միջուկային զենքից հրաժարվելու համար»:

Մաք Մասթերը նշել է, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը 4-5 սցենար է քննարկել Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ և դեռ սեղանի վրա է դրված ռազմական տարբերակը:

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը Վաշինգտոնի ու Փխենյանի միջև ուղղակի բանակցության, Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրերի հետզհետե դադարեցման և այդ երկրի սահմանների մոտակայքում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական համատեղ մանևրների անցկացման առկախման վերաբերյալ Ռուսաստանի ու Չինաստանի ուղեքարտեզի մասին ասել է.«Առկախումը առկախման համար ընդունելի չէ»:

Պիտակ