Սեպտեմբեր 27, 2017 07:41 Asia/Tehran
  • Ռուսաստան. Իրանի հրթիռային փորձարկումներն օրինական արգելք չունեն

Ռուսաստանի ԱԳ նախարարության սպառազինության վերահսկման ու տարածման արգելման վարչության պետն ընդգծել է. «ԻԻՀ հրթիռային փորձարկումների ճանապարհին որևէ օրինական արգելք գոյություն չունի»:

Միխայիլ Ուլյանովը երեքշաբթի օրն ընդգծել է, որ ՄԱԿ-ի ԱԽ  թիվ 2231 բանաձևը միայն Իրանից պահանջել է հրաժարվել ատոմային մարտագլխիկներ կրելու ընդունակությամբ բալիստիկ հրթիռներ արձակելուց:  «ԻԻՀ բալիստիկ հրթիռներն ատոմային մարտագլխիկներ կրելու ընդունակությամբ չեն նախագծվել». ասել է նա:

«ԻԻՀ  հրթիռային ծրագիրը միայն նպատակ ունի երաշխավորել այդ երկրի ազգային անվտանգությունը»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության սպառազինության վերահսկման ու տարածման արգելման վարչության պետը:

Ամերիկացիները հայտարարում են, թե Իրանի հրթիռային փորձարկումները հակասում են ՄԱԿ-ի ԱԽ  թիվ 2231 բանաձևին և ներառում են այնպիսի հրթիռներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսնակ Նաբիլա Մասրալին ավելի վաղ հայտարարել է, որ Իրանի հրթիռային փորձարկումները ՀԳՀԾ-ն չեն ոտնահարում:

 

Պիտակ