Սեպտեմբեր 29, 2017 07:31 Asia/Tehran
  • Գութերեշ. Իրավիճակը Մյանմայի արևմուտքում մարդկային քաոսի է վերածվել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մյանմայի իշխանություններից պահանջել է վերջ տալ այդ երկրի արևմուտքում մուսուլմանների դեմ հարձակումներին և նրանց հանդեպ հումանիտար հովանավորություններ ցուցաբերվելու հող նախապատրաստել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Անտոնիո Գութերեշը հինգշաբթի օրը Մյանմայի մուսուլմանների սոսկալի վիճակի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստում ընդգծել է. «Մյանմայի արևմուտքում իրավիճակը «մարդկային ու մարդու իրավունքների քաոս»-ի է վերածվել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադառնալով այն զեկույցներին, որոնք վկայում են Մյանմայի բանակի ու բուդիստների կողմից բռնարարքների, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, աննպատակ կրակոցների, ականների տեղադրման ու նաև ռոհինգյա մուսուլմանների դեմ սեռական բնույթի բռնությունների կիրառման մասին, ընդգծել է. «Այս իրավիճակն անընդունելի է»:

Անտոնիո Գութերեշը Մյանմայի իշխանություններին կոչ է արել երաշխավորել Բանգլադեշում ապաստանած ռոհինգյա մուսուլմանների անվտանգ, կամավոր, արժանավայել ու շարունակական վերադարձը:

Օգոստոսի 25-ից սկսած, Մյանմայի արևմտյան Ռախին նահանգում ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմայի բանակի հալածողական ու ոտնձգողական հարձակումների նոր ալիքի հետևանքով, ավելի քան 6000 մարդ զոհվել և 8000 ուրիշներ վիրավորվել են: Հարյուր հազարավոր ռոհինգյա  մուսուլմաններ պարտավորվել են ապաստանել Բանգլադեշում:

 

Պիտակ