Սեպտեմբեր 29, 2017 18:43 Asia/Tehran
  • Մյանմայում ՄԱԿ-ի փաստահավաք խմբի առաքելությունը երկարաձգվել է

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը երկարաձգել է Մյանմայում իր փաստահավաք խմբի առաքելության ժամկետը:

«Ռոյտերզ» գործակալության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս վեց ամսով երկարաձգել է  Մյանմայում իր փաստահավաք խմբի առաքելության ժամկետը:

Խորհրդի այդ որոշումն ընդունվել է խմբի ղեկավար Մարզուկի Դերուսմանի պահանջից հետո, որին սակայն դեմ էին Մյանմայի պետայրերը:

Պատվիրակությունում Մյանմայի ներկայացուցիչ  Հուա Խան Սումը դեմ էր արտահայտվել այդ որոշմանը:

Մյանմայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների փաստահավաք խումբն ավելի վաղ զգուշացրել էր, որ այդ երկրում ավելի ծանր հումանիտար աղետ է սպասվում, որն անհապաղ վերահսկողության կարիք ունի:

 

Պիտակ