Սեպտեմբեր 30, 2017 18:01 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակադարձել է Մյանմայի ներկայացրած մեղադրանքին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սխալ է համարել այդ կազմակերպության համադրողի դեմ Մյանմայի կառավարության կողմից ներկայացված մեղադրանքը:

Մի հաղորդագրություն տարածելով, Անտոնիո Գուտերեշը հերքել է Մյանմայում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ և համադրող Ռենատակ Դեսալինի դեմ այդ երկրի կառավարության ներկայացրած մեղադրանքը: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

Գուտերեշը նշել է, որ Դեսալինի առաքելության նպատակը Մյանմայի մուսուլմանների մարդկային իրավունքների պաշտպանումն է եղել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ևս վեց ամսով երկարաձգել է Մյանմայում  այդ կազմակերպության մարդու իրավունքների փաստահավաք խմբի առաքելության ժամկետը:

Ավելի վաղ, Մյանմայի կառավարությունը «կողմնապահ» էր որակել այդ երկրում ՄԱԿ-ի համադրող պատասխանատուի պատրաստած զեկույցն, ընդդիմանալով  մարդու իրավունքների փաստահավաք խմբի  առաքելության ժամկետի երկարաձգմանը:  

Պիտակ