Հոկտեմբեր 04, 2017 18:21 Asia/Tehran
  • Ռուսաստանը նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի և արևմուտքի միջև լարվածության կապակցությամբ

ՌԴ նախագահը զգուշացրել է Հյուսիսային Կորեայի և արևմուտքի միջև լարվածության ծավալման կապակցությամբ:

Ինչպես հաղորդել է «Ռոյտերզ» գործակալությունը, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցում արևմուտքի և Փխենյանի միջև հարաճող լարվածության համար, քանի որ Հյուսիսային Կորեայի հետ ընդհանուր սահմաններ ունի:

«Այսօր Ռուսաստանում Հյուսիսային Կորեայի տասը հազար քաղաքացիներ են աշխատում, որոնք իրենց աշխատավարձի մի մասը Հյուսիսային Կորեայի պետայրերի համար են ուղարկում».-ավելացրել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը նշել է.«Հյուսիսային Կորեայի հետ բռնության լեզվով խոսելու հետևանքը լինելու է այն, որ այդ երկրի պետայրերը պնդելու են իրենց դիրքը»:

Վաշինգտոնի և Փխենյանի միջև լարվածությունը սրվել է: Դա այն դեպքում, երբ Վաշինգտոնը մեծ դեր է ունեցել Կորեական թերակղզում կրքերի բորբոքման գործում:

 

Պիտակ