ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևան և Բաքու կատարած այցն ամփոփող հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հոկտեմբերի 6-ին և 7-ին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին, որպեսզի վերջնական արդյունքի գան երկու ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրատությունների՝ այդ թվում նաև քննարկվելիք թեմաների համակարգման հարցում:
Ինչպես նշում է osce.org կայքը, համանախագահներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հայտնի է, որ երկու պետությունների ղեկավարներն էլ պատրաստակամություն են հայտնել վերսկսել բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Նշվում է, որ կայանալիք հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկությունները կհրապարակվեն առաջիկայում:
tert.am