Հոկտեմբեր 20, 2017 03:36 Asia/Tehran
  • Պուտին. «Լարվածությունը Միջին Արևելքում որոշ ուժերի շահամոլության արդյունքն է»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրն ասել է. «Որոշ ուժեր ձգտում են հեղաշրջման և ռազմական ուժի ուղղակի կիրառման միջոցով Միջին Արևելքի զարգացումները տանել իրենց շահերի ուղղությամբ»:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման՝ Ռուսաստանի նախագահն ընդգծել է. «Այսօր որոշ երկրներ ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն փորձում են Միջին Արևելքում խռովությանն ու անհանդարտությանը մշտական բնույթ տալ»:

«Ռուսաստանը Սիրիայի օրինական կառավարության ու  տարածաշրջանի մի քանի այլ երկրների հետ՝ համաձայն միջազգային օրենքների, կռվել է ահաբեկիչների դեմ»․ հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն անդրադառնալով Կորեական թերակղզու ճգնաժամին, ասաց, որ այդ ճգնաժամը պիտի կարգավորվի խաղաղ միջոցներով:

 

Պիտակ