Նոյեմբեր 02, 2017 10:17 Asia/Tehran
  • Մյանմայի ղեկավարն առաջին անգամ այցելել է ռոհինջա մահմեդականների բնակավայրը

Մյանմայի (Բիրմա) արտաքին գործերի նախարար և երկրի փաստացի ղեկավար Աուն Սան Սու Չժին առաջին անգամ այցելել է արևմտյան Ռաքհայն նահանգ, որտեղից ամիսներ առաջ արտագաղթել են հարյուր հազարավոր ռոհինջա մահմեդականներ:

Այս մասին գրում է gazeta.ru-ն:Երկրի ղեկավարի ուղղաթիռը վայրէջք է կատարել նահանգի մայրաքաղաք Սիտուեում, սակայն Չժին նաև պատրաստվում է այցելել Մաունգդո բնակավայրը, որտեղից հազարավոր մահմեդականներ ստեղծված հումանիտար ճգնաժամի պատճառով արտագաղթել են հարևան Բանգլադեշ:Սա քաղաքական գործչի առաջին այցն է այս տարածք ռոհինջա մահմեդականների զանգվածային տեղահանությունից հետո, ավելին՝ Չժին այս տարածքներ չէր այցելել 2015 թվականի ընտրություններում հաղթանակ տանելուց ի վեր:

Օգոստոսի վերջին Մյանմայի կառավարական ուժերը Ռաքհայն նահանգում բնակվող ռոհինջա մահմեդականների դեմ  ռազմական օպերացիա են սկսել: 

Ռաքհայն նահանգում ռոհինջաների ու բուդդիզմ դավանող տեղացիների միջև կոնֆլիկտը շարունակվում է մի քանի տասնամյակ:

Պիտակ