Նոյեմբեր 02, 2017 16:07 Asia/Tehran
  • Ռուսաստանցիների մեծ մասը գոհ են Նախագահ Պուտինի գործունեությունից

Ռուսաստանում անցկացված վերջին սոցհարցման արդյունքներն ցույց են տալիս, որ ռուս քաղաքացիների մեծ մասը գոհ են նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունից:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման համաձայն՝ All-Russia  կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն 2017 թ.-ի հոկտեմբերի տվյալներով ռուս քաղաքացիների 83 տոկոսը գոհ են նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունից:

2017 թ.-ի սեպտեմբերի տվյալներով ռուսաստանցիների 82 տոկոսը նման կարծիք են հայտնել: 

Սոցհարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները վստահում են նախագահ Պուտինին: 

Անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիների 19.2 տոկոսը վստահում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Իսկ վստահության ցուցանիշերի համաձայն՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երրորդ տեղում է: 

2018 թ.-ի մարտին Ռուսաստանում կայանալու է նախագահական ընտրությունները:   

 

 

Պիտակ