Նոյեմբեր 07, 2017 15:44 Asia/Tehran
  • Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում 10¬ից ավելի մարդ են ձերբակալել հակաահաբեկչական գործողության ընթացքում

Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի կարգի պահապանները նոյեմբերի 7¬ին տասից ավելի մարդ են ձերբակալել համատեղ հակաահաբեկչական գործողության ընթացքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հայտնել Է Le Figaro ֆրանսիական թերթը: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները 18­ից մինչեւ 65 տարեկան են: Նշվում Է, որ նրանք պլանավորում Էին ահաբեկչական գործողություն իրականացնել Ֆրանսիայի տարածքում. դրա նախապատրաստումը նրանք քննարկում Էին սոցցանցերում: Տասը մարդ Է ձերբակալվել Պրովանս­Ալպեր­Լազուրե ափ ֆրանսիական տարածաշրջանում, ինչպես նաեւ Փարիզի տարածաշրջանում: Եվս մեկ կասկածյալի ձերբակալել են Շվեյցարիայի տարածքում: Նա սերտ շփման մեջ Էր նրանց հետ, ովքեր ձերբակալվել են Ֆրանսիայում: Հրատարակությունը նշում Է, որ ձերբակալվածներից ոմանք ավելի վաղ իրենց արմատական հայացքներով արդեն հայտնի Էին անվտանգության ծառայություններին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Armenpress.am

 

Պիտակ