Նոյեմբեր 15, 2017 12:09 Asia/Tehran
  • Զիմբաբվեի նախագահն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են. News 24

Զիմբաբվեի նախագահն ու նրա ընտանիքը տնային կալանքի տակ են. News 24

Նրա տվյալներով՝ երկրի 93-ամյա ղեկավարը պատրաստվում Է հրաժարական տալ: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Զիմբաբվեի զինվորականները երկրի մայրաքաղաք Հարարայում արգելափակել են կառավարական շենքեր, խորհրդարան եւ դատարաններ տանող ճանապարհները: Մինչ այդ զինվորականները կալանքի տակ են վերցրել Զիմբաբվեի ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին, որը նախագահ Մուղաբեի զինակիցն Է: Իսկ վերջինս նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվուի հիմնական քաղաքական մրցակիցն Է, որի պաշտոնանկությունը նոյեմբերի 6-ին զինվորականներին դրդել Է վճռական գործողությունների: Նոյեմբերի 15-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ մի խումբ զինվորականներ Զիմբաբվեի մայրաքաղաքում հսկողության տակ են վերցրել երկրի հեռուստահաղորդումների պետական կորպորացիայի շենքը: Զինվորականները նաեւ գրավել են քաղաքի կենտրոնը, որտեղ լսվել են պայթյուններ: «Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ կրակոցներ են հնչել Մուղաբեի նստավայրի մոտ: Զինվորականներն իրենք հավատացնում են, որ խոսքը բնավ չի վերաբերում պետական հեղաշրջմանը, նախագահին վտանգ չի սպառնում, իսկ իրենց նպատակը «նրան շրջապատող հանցագործներին պատասխանատվության ենթարկելն Է»: Զինվորականներն ակտիվացել են այն բանից հետո, երբ «Զիմբաբվեի աֆրիկայն ազգային միություն- Հայրենասիրական ճակատ» կառավարող կուսակցությունը երկրի զինված ուժերի հրամանատար Կոնստանտինո Չիվենգին մեղադրեց դավաճանության եւ խռովության հրահրելու մեջ: Ավելի վաղ նա հայտարարել Էր, որ պատրաստ Է միջամտել, որպեսզի վերջ դնի Մնանգագվուի կողմնակիցների հալածանքներին, որը, ինչպես համարվում Է, փոխարինելու Է Մուղաբեին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am

 

Պիտակ