Նոյեմբեր 16, 2017 11:47 Asia/Tehran
  • Հյուսիսկորեացիները Թրամպի դեմ

Հյուսիսկորեական պարբերականը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի քաղաքացիները "մահվան դառավճիռ" են կայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի դեմ: Այդ մասին գրել է The Independent-ը` հղում անելով հյուսիսկորեական Rodong Sinmun թերթին: 

Նշվում է, որ իր Ազիական շրջայցի ժամանակ Թրամպը վիրավորել է Հյուսիսային Կորեային, երբ հայտարարել է, որ այնտեղ "դաժան դիկտատուրա" է տիրում: 

"Ամենավատ հանցագործությունը, որի համար նա չի ներվի, կայանում է նրանում, որ նա համարձակվել է չարամտորեն վիրավորել գերագույն ղեկավարությանը",- գրում է պարբերականը:

Ինչպես նշվում է նյութի մեջ, "Թրամպը հանցագործ է, որին հյուսիսկորեական ժողովուրդը մահվան է դատապարտել": 

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայում հայտարարվել էր, որ Թրամպը համոզում էր` միջուկային պատերազմ սկսել Կորեական թերակղզում:

Զինվորական էքսպերտ Բորիս Պոդոպրիգովը «Экономика сегодня» - ում առանձնացրել է մի քանի կարևոր փաստ` ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հնարավոր պատերազմական կոնֆլիկտի մասին:

zham.am/

Պիտակ