Նոյեմբեր 19, 2017 07:35 Asia/Tehran
  • Ամերիկացի ավագ հրամանատար. Ընդդիմանալու եմ Թրամփի անօրինական հրահանգին

ԱՄՆ-ի միջուկային սպառազինության ոլորտի ավագ հրամանատարը շաբաթ օրն ընդգծել է, որ եթե այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն ատոմային հարձակման հրահանգ արձակի, ինքը կընդդիմանա դրան:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ջոն Հայթենն ընդգծել է. «Անկասկած նման հրահանգն անօրինական է լինելու»:

ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության (STRATCOM) պետ Հայթենին է վստահված այդ երկրի ատոմային սպառազինության պահեստի վերահսկողության պատասխանատվությունը:

Հատկանշական է, որ Սենատը երեքշաբթի օրն ատոմային զենքերի օգտագործման կապակցությամբ Դոնալդ Թրամփի լիազորությունների վերաբերյալ լսումներ անցկացրեց:

Վերջին չորս տասնամյակներում առաջին անգամ, ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում նման լսումներ են անցկացվում:

Սենատոր Քրիս Մուրֆին այս նիստում հայտարարել է. «Մենք մտահոգ ենք նրանից, որ ատոմային հարձակում իրականացնելու ԱՄՆ նախագահի հրահանգը անմտություն կլինի»:

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունների սրմանը զուգահեռ, ամերիկացի պաշտոնատարները մտահոգ են Թրամփի չկշռադատված քայլերի, հատկապես Հյուսիսային Կորեայի դեմ միջուկային հարձակման հրահանգ արձակելու կապակցությամբ:

 

Պիտակ