Նոյեմբեր 22, 2017 18:56 Asia/Tehran
  • Զիմբաբվեի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ուրբաթ

Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան կստանձնի նախագահի պարտականությունները, երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվական ալիքին:
Ինչպես հայտնի է, Մնանգագվան երկրից հեռացել էր, երբ նախագահ Ռոբերտ Մուգաբեն նրան մեղադրել էր իշխանությունը զավթելու փորձի մեջ: Մնանգագվային երկար ժամանակ համարում էին երկրի ղեկավարի հավանական փոխարինողը:
Հիշեցնենք, որ Մուգաբեն երկիրը 37 տարի ղեկավարելուց հետո հրաժարական է տվել նախօրեին, իսկ օրեր առաջ նրան զրկել էին իշխող կուսակցության առաջնորդի պաշտոնից:
Երկրի բնակիչները մեծ շուքով տոնել են երկրում տեղի ունեցող իշխանափոխությունը:

Tert.am

 

Պիտակ