Նոյեմբեր 22, 2017 19:46 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ռոհինջա մուսուլմանների դեմ Մյանմարի ռազմական գործողությունը «էթնիկ զտում» է որակել

ԱՄՆ-ն ռոհինջա մուսուլանների դեմ Մյանմարի ռազմական գործողությունը «էթնիկ զտում» է որակել:

Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը: 

Խոսելով տեղ գտած «սարսափազդու վայրագությունների» մասին՝ Թիլերսոնը նշել է. «Ունեցած փաստերի մանրակրկիտ վերլուծությունից հետո հստակ է, որ Ռաքհին հյուսիսային նահանգում իրավիճակը ռոհինջանորի դեմ էթնիկ զտում է»:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն կքննարկի այս գործողությունների համար պատասխանատվություն կրողների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության հարցը:

News.am

 

 

Պիտակ