Նոյեմբեր 24, 2017 17:45 Asia/Tehran
  • Մոսկվային մտահոգում է Կորեական թերակղզում Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմամոլությունը

ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«Վաշինգտոնին դուր չի եկել այն, որ Փխենյանը վերջերս հրթիռային փորձարկում է իրականացրել»:

Sputnik գործակալության հաղորդման համաձայն ՝ ուրբաթ օրը Մոսկվայում Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կանոյի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Ռուսաստանը Հյուսիսային Կորեային կոչ է անում իրագործել ՄԱԿ-ի բանաձևերը: Չինաստանն էլ հենց դա է պահանջում: մենք ի դեպ դեմ ենք Հյուսիսային Կորեային դիմագրավելու պատճառաբանությամբ տարածաշրջանում ռազմամոլական քայլերի տարածմանը»:

ՌԴ ԱԳ նախարարը հավաստել է .«Անընդունելի է կանխարգելման պատրվակով սպառազինության տարածումը: ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների քայլերն ամբողջությամբ հակասում են այն ինչին, որ պիտի տեղի ունենա»:

«Մոսկվան դեմ է Հյուսիսային Կորեային դիմագրավելու պատճառաբանությամբ ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայմանը ՝ ցանկանալով վերսկսել Փխենյանի հետ բանակցությունները».-ասել է Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է.«Ճապոնիայի տարածքում Տամահավք հրթիռների տեղակայումը համարվում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինական համաձայնության խախտում»:

Պիտակ