ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է անում կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը
(last modified Sat, 25 Nov 2017 19:29:37 GMT )
Նոյեմբեր 25, 2017 22:59 Asia/Tehran
  • ԵԱՀԿ ԽՎ նախագահը կոչ է անում կրկնապատկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կոչ է արել ջանքերը կրկնապատկել ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման համար:

«Սա արդյոք վերաբերում է Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի կամ Վրաստանի հակամարտություններին եւ տարածքների օկապացմանը. այս ամենը մարդկային ողբերգական հետեւանքներ է ունենում ամեն օր: Մենք պետք է այս խնդրի վրա կենտրոնանանք»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի նիստում ելույթ ունենալիս:

«Նախագահի պաշտոնում իմ առաջնահերթություններից մեկն է ապահովել, որպեսզի ԵԱՀԿ-ն ամբողջությամբ պատրաստ լինի այս խնդիրների լուծմանը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների աջակցմանը, ընդհանուր արժեքների եւ հակամարտությունների կարգավորման գործում ԽՎ ավանդի խրախուսմանը »,- ասել է նա:

News.am

                                                                                         

 

Պիտակ