Նոյեմբեր 29, 2017 10:40 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդ .«Երկիրը հասել է իր պատմական նպատակին»

Hwasong-15 բալիստիկ հրթիռը փորձարկելուց հետո, Հյուսիսային Կրոեայի առաջնորդը հայտարարել է, որ երկիրն արդեն միջուկային երկիր է դարձել:

Սեուլից France-Presse գործակալությունը հաղորդել է.«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը  նոյեմբերի 29-ի առավոտյան, նոր միջմայրցամաքային հրթիռի արձակման գործընթացի դիտարկումից հետո հայտարարել է.«Այսօր մենք իրականացրել ենք միջուկային երկիր դառնալու մեր պատմական նպատակը»:

Տեղական ժամանակով չորեքշաբթի առավոտյան Հյուսիսային Կորեայի Հարավային Պիունգան նահանգում կատարվել է միջմայրցամաքային հրթիռի 8-րդ փորձարկումը: Հրթիռն արձակվել է արևելյան ուղղությամբ: Հյուսիսային Կորեան բազմիցս զգուշացրել է, որ Փխենյանը շարունակելու է հրթիռային փորձակումները, քանի դեռ ԱՄՆ-ն իր դեմ սպառնալիքներ է ներկայացնում և շարունակում է տարածոմալական քաղաքականությունը:

Պիտակ