Դեկտեմբեր 01, 2017 12:16 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական քայլին

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է. «Հյուսիսային Կորեայի հարցի կարգավորումը ռազմական լուծում չունի և լավագույն միջոցը դիվանագիտությունն է»:

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ Մոսկվան Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կարգավորման համար քաղաքական ու դիվանագիտական լուծման է ձգտում: Նա հավելել է. «Ռուսաստանը չի թույլատրելու Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական քայլը»:

«Եթե Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական քայլ ձեռնարկվի, մասնավորապես Ռուսաստանի համար մեծ խնդիրներ կառաջանան, քանի որ Ռուսաստանը սահմանակից է Հյուսիսային Կորեային»,-հայտարարել է ռուս պաշտոնատարը:

Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է. «Ռուսաստանը քննարկում է Հյուսիսային Կորեայի հետ առճակատման համար ռազմական այլընտրանքի հավանական հետևանքները»:

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ  մի հրթիռ, որը կարող է հարվածել ԱՄՆ-ի տարածքի ցանկացած կետում գտնվող թիրախները: 

Պիտակ