Դեկտեմբեր 02, 2017 07:34 Asia/Tehran
  • Լավրովը քննադատեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը

Ռուսաստանի ԱԳ նախարարը քննադատեց Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն՝ Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը հայտարարեց. «ԱՄՆ-ն մտածված կերպով ձգտում է պատերազմի մեջ ներքաշել Հյուսիսային Կորեային»:

«ԱՄՆ-ն սադրում է Փխենյանին, որպեսզի իր հետագա թշնամական քայլերի համար անհրաժեշտ պատրվակ ձեռք բերի»,-նշեց Լավրովը:

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը հայտարարեց, որ հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ մի հրթիռ, որը կարող է հարվածել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում գտնվող թիրախները:

 

Պիտակ